ԽԱՉԱՏՐՅԱՆ Պողոս Մկրտչի (21.1.1929, գյուղ Ծղալթբիլա (Վրաստանի Ախալցխայի շրջան) - 19.7. 2003, Երևան), գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1993)։ Ավարտել է ՀՊՄԻ (1951)։ 1960-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում, 1983-95-ին դասավանդել է ԵՊՀ-ում, 1995-ից՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Աշխատությունները նվիրված են հայ հին և միջնադարյան գրականությանը, մասնավորապես Գրիգոր Նարեկացու կյանքին և ստեղծագործությանը։ Հեղինակ է դպրոցական դասագրքերի և ձեռնարկների։ Խաչատրյանի աշխատասիրությամբ հրատարակվել են «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985), «Նարեկի միջնադարյան լուծմունքը» (1990), «Մովսես Խորենացի, ասույթներ, խոհեր, բնութագրումներ» (1992), «Գանձարան հայ հին բանաստեղծության» (2000) գրքերը։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հայ միջնադարյան ողբեր (ԺԴ-ԺԷ դդ), Ե., 1969։ Գրիգոր Նարեկացին և հայ միջնադարը, Էջմիածին, 1996:

Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979թ:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am