ԽԱՉԱՏՐՅԱՆՑ Հակոբ (Յակով) Սամսոնի (դեկան, 1884, Երևան - 1.11.1960, Մոսկվա), թարգմանիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Խաչատրյանցի թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել «Հայկական հեքիաթներ» (1939) ժողովածու (կնոջ՝ Մ. Ա. Շահինյանի առաջաբանով), «Հայկական նովելներ» (1945-48) երկհատորյակը, հայ դասականների ստեղծագործություններ։ Ռուսերենից հայերեն է թարգմանել Ն. Բոգդանովի, Մ. Շահինյանի ստեղծագործություններից։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am