ԽԱՉԱՏՈՒՐ ՏԱՐՈՆԱՑԻ, Հաղարծնեցի (ծննդյան և մահվան ամսաթվերը անհայտ են), երաժիշտ, բանաստեղծ։ Հաղարծնի վանահայր XII դ. վերջին քառորդին և XIII դ. սկզբին։ Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքի պայմաններում։ Տարոնացին նոր մակարդակի է բարձրացրել եկեղեցական երգեցողության արվեստը, նպաստել խազագրության զարգացմանը, հորինել գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից պահպանվել է Հայոց պատարագի նախերգ «Խորհուրդ խորինը» («Զգեստավորման շարական»)։
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6921
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am