ԽԱՉԱՏՈՒՐ ԹՈԽԱԹՑԻ (Խաչատուր Եվդոկացի, 1565/1570, Թոխաթ - մահվան  թիվն անհայտ է), բանաստեղծ։ Խ. Թոխաթցու նշանավոր երկը «Պատմութիւն Վենետիկ քաղաքին» չափածո ուղեգրությունն է, որտեղ նկարագրում է Վենետիկի յուրօրինակ ճարտարապետությունը, վենետիկցիների բարքերն ու սովորությունները։ Խ. Թոխաթցուց հայտնի են նաև «Տեսէք զամանս դդմենի» և «Խարանֆիլ, նարկիզ, մենեւշէ սունպուլ» սկսվածքով ոտանավորները, որոնցում գովերգում է աշխարհիկ վայելքն ու կնոջ գեղեցկությունը։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am