ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայկ Հարությունի (15.12.1926, գյուղ Դահրավ (այժմ՝ ԼՂՀ շրջանում) - 13.10.2001, Երևան), գրող։ Ավարտել է ԵՊՀ (1950)։ 1952-54-ին՝ Կապանի շրջժողկրթբաժվար, 1964-65-ին՝ Արմենպրեսի գլխավոր խմբագիր, 1965-71–ին՝ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ։ 1971-ից աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1976-2001-ին՝ պատասխանատու քարտուղար-գլխավոր խմբագրի տեղակալ։ Խաչատրյանի «Էրեբունի» (1968), «Տիգրան Մեծ» (1972), «Արտավազդ» (1975), «Արտաշես» (1980), «Քերթողահայրը» (1985), «Խաշխաշ» (1987), «Երվանդ Սակավակյաց» (1989) պատմավեպերն արտացոլում են հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և ազգային ինքնության։ Ազգային, պատմական ու բարոյաբանական բովանդակություն ունեն Խաչատրյանի «Վանատուր» (1978), «Հացապատում» (1978), «Սոսյաց անտառ» (1988) և այլ պատումաշարերը։
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Տրդատ Մեծի խաչը, Ե., 1996։
Վաչագան, Ե., 1998։ Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը, Ե., 1999։
Կիլիկյան Հայաստանի երևելիները, Ե., 2001։
Գրկ. Սադյան Շ., Պատմական ոճավորումը Հ. Խաչատրյանի պատմավեպերում, Ե., 2002։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am