ԽԱՉԻԿՅԱՆ Մարգարիտ Լևոնի (ծնվել է 25.2.1949, Երևան), լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1999)։ Լ. Ս. Խաչիկյանի դուստրը։ Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում (1966-68), ավարտել Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը (1972)։ 1976-ից՝ ՀՀ ԳԱՍ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 1996-ից՝
առաջատար գիտաշխատող։ Դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանում (1996), Լեյդենի հետազոտությունների (1997) և Արևելյան լեզուների քաղաքակրթությունների պետական ինստիտուտներում (2001, Փարիզ)։ Աշխատությունները վերաբերում են խուռիերենի, ուրարտերենի, էլամերենի, շումե– րերենի քերականության ն տիպաբանության խնդիրներին («Խուռիերեն և ուրարտերեն լեզուները», 1985, ռուսերեն, «Էլամերեն լեզու», անգլերեն, 1998)։
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am