ԽԱԼԱՓՅԱՆ Զորայր Երվանդի (ծնվել է 1.8.1933, գյուղ Թալիշ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)), արձակագիր, դրամատուրգ։ Ավարտել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետը (1956)։ 1994-96-ին՝ ՀԳՄ քարտուղար։ Խալափյանի վեպերում, վիպակներում ժամանակակից կյանքն ու մարդկային փոխհարաբերությունները ներկայացվում են հոգեբանկան վերլուծության, ներքին երկխոսության միջոցով [«Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», 1966, վեպ (հեռուստաֆիլմ՝ 1992), «Երիցուկի թերթիկներ։ Ձեր դիմանկարը», 1971, ժողովածու, «Մեռնող հառնող», 1975, ժողովածու, «Ջերմանց մխիթարություն», 1979, վեպ, «Ծնծղա», 1985, ժողովածու, «Միջնաշէն», 1991, վեպ, ՀԳՄ Դեմիրճյանի անվան մրցանակ՝ 1991։ Խալափյանը հեղինակ է նաև պատմավեպերի («Վասիլ Մեծ...», 1995, «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 1998, «Ասպետն ու զինակիրը», 2003), պիեսների («Հրաշք երեխա», 1973, ժող.)։
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Ո՞րտեղ Էիր, մարդ Աստծո (ժող.), Ե., 1983։
Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը (վեպ), Ե., 1987։
Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ, պատմվածքներ և վիպակներ, Ե., 1988։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am