ԽԱԼԱԹՅԱՆ Սամվել Մհերի (ծ. 9.1.1950, Վանաձոր), դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը (1978)։ Հիմնադրել և խմբագրել է «Եղինջ» (1990), «Արփի» (1996), «Խաթաբալա» (2001) պարբերականները։ Լույս է ընծայել «Անվավեր ժպիտներ» (1981), «Ոզնու կատակներ» (1991) երգիծական ալմանախները, «Ստվերները չքանում են կեսօրին» (1993), «Թագուհի» (մաս 1-2, 1994-95) վիպակները, «Ցպահանջ» (1994) բանաստեղծությունների ժողովածու, «40 օր համբառնալուց առաջ» (2000) տրագիկոմեդիան, «Ուղղալարի հրաշքը» (2002) վավերապատումը։ Հեղինակ է նաև «Ազատ Խլղաթյան» (1994), «Ռոզա Մխիթարյան» (2003) ուսումնասիրությունների։ Բեմադրվել են Խալաթյանի («Վանաձորի բարի ասպետները» (1983), «Ինչպես հ՜ին, հ՜ին հեքիաթում» (1984), «Գոտեմարտ» (1985), «Խելակորո՜ւյս, խելակորո՜ւյս սեր» (1998) պիեսները։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am