ԽԱԼԴԱՐՅԱՆ Գրիգոր Խոջամալի (ծննդյան թվականը անհայտ - 1787), հրատարակիչ, թարգմանիչ, բառարանագիր։ 1770-80-ին ապրել է Լոնդոնում, հիմնել տպարան։ 1780-ին հայկական տառեր ձուլել տալով՝ անգլերեն մի տպարանում հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ» գիրքը։ Ապա տեղափոխվել է Ս. Պետերբուրգ, 1781-ին իր հիմնադրած տպարանում լույս ընծայել Ռուսաստանում առաջին հայական «Այբբենարանը» և այլ գրքեր։ «Պատմութիւն Սուրբ գրոց» (1785) և «Գիրք, որ կոչի Վէմ գայթակղութեան» (1786) գրքերի վերջում զետեղված են նրա թարգմանած «Յաղագս իրաւանց» և «Յաղագս նախանձաւորութեան» բարոյախոսական գործերը։ Ռուսերեն է թարգմանել Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը։ Կազմել է «Գիրք, որ կոչի Շաւիղ լեզուագիտութեան» (1788) հայ-ռուսերեն համառոտ բառարանը։
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am