ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ Լևոն Հարությունի, Խանզադե (1873, գյուղ Երանոս (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) - 1938), գրող։ Ավարտել է Երևանի ռուսական սեմինարիան (1895)։ Գրել է վեպեր, վիպակներ («Տէր Մաթալ եւ իւր զոհերը» (հ.1, 1903), «Զաքարիա Ձագեցու օրերը», 1904, «Սեւանա ուխտաւորները», 1907), գրի առել «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկը։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am