ԽԱՆԶԱԴՅԱՆ Ցոլակ Խորեևի (23.3.1886, Ղարաքիլիսա (այժմ՝ ք. Վանաձոր) - 19.9.1935, Մոսկվա, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), գրականագետ, թարգմանիչ։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1905) և ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը (1912)։ 1922-ից՝ ԵՊՀ դասախոս, եղել է ռուսական գրականության ամբիոնի վարիչ։ Եղել է Վ. Տերյանի մտերիմներից։ Գրականագիտական ուսումնասիրությունների («Րաֆֆիի գեղարվեստական հայեացքները», 1913, «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ», 1933) հեղինակ է։ Կատարել է թարգմանություններ։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հոդվածների ժող., Ե., 1963։

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am