ԽԱՌԱՏՅԱՆ Ալբերտ Արմենակի (ծնվել է 24.9.1939, Երևան), պատմաբան, բանասեր։ Պատմական գիտությունների դոկտոր (1986)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1964)։ 1967-73-ին աշխատել է Հայկակական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1973-85–ին՝ ՀՀ ԳԱԱ գիտական ինֆորմացիայի կենտրոնի, 1985-88-ին՝ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1991-ից՝ Հայ հասարակական մտքի և մամուլի բաժնի վարիչ, 1988-ից, միաժամանակ՝ «ԼՀԳ» հանդեսի գլխավոր խմբագիր, 1986-ից դասախոսում է ԵՊՀ-ում։
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից, Ե., 1980։
Արևմտահայ պարբերական մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908), Ե., 1989։
Հասարակական միտքը Զմյուռնիայի հայ պարբերական մամուլում (1840-1900), Ե., 1995։
Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախի պատմության ուրվագծեր (XV-XVII դդ.), հատոր 1, Ե., 2005։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am