ԽԱՏԻՍՅԱՆ Գաբրիել (1831, Թիֆլիս - 1889, Թիֆլիս), մանկավարժ, բնագետ։ Սովորել է Լազարյան ճեմարանում (1845-47), Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում (1848-51)։ Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1852-55)։ Թիֆլիսում հիմնել է պանսիոն (1852-58), որտեղ սովորել են հայ մշակույթի շատ գործիչներ, միաժամանակ եղել Է աստղադիտարանի կառավարիչ։ Հեղինակ է կրթական բնագավառին նվիրված աշխատությունների և դասագրքերի («Սեր հայ երեխանցը ընծայ» (1861), «Մանկավարժական խորհրդածութիւններ» (1882) և այլն), սառցադաշտերի մասին ուսումնասիրությունների, («Իմ ճանապարհորդութեան յիշատակարանից») երկի («Փորձ» 1880 N 3):

Գրականության ցանկ

 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am