ԽԱՉԵՐՅԱՆ Լևոն Գևորգի, ծնվել է 18.3.1924, Նիկոմեդիայում: Լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1968)։ 1946-ին հայրենադարձել է։ Ավարտել Է ԵՊՀ (1954)։ 1954-58-ին՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի, 1959-80-ին՝ Մատենադարանի գիտաշխատող։ 1981-ից ապրում է ԱՄՆ-ում։ Խաչերյանի աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան քերականության հարցերին, գրչության արվեստին («Եսայի Նչեցի. Վերլուծություն քերականության», 1966, «Վարդան Արևելցի. Մեկնություն քերականի», 1972, «Մեկնողական քերականագիտությունը, գրչության արվեստը և լեզվաբանական հարցադրումները. V-XVI դդ.», հատոր 1-2, 1989, «Հայ լեզվաբանության առաջացման պատմությունը և քերականագիտական միտքը V-XVI դարերում», հատոր 1-2, 1992), կրթությանը («Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ. XIII-XIV դդ.», 1973, «Եսայի Աչեցին և Գլաձորի համալսարանը», 1988, «Հայ դպրության պատմությունը քննական տեսությամբ», հատոր 1-3, 2000), հայագիտությանը և դիցաբանությանը («Հայոց ազգային դիցարանը», 2001, «Հայագիտական ուսումնասիրություններ և հրապարակումներ», հատոր 1-2, 2002)։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հայոց համազգային մաշտոցյան համակարգված, միասնական և միակերպ ուղղագրության պատմությունը, Ե-Ի դարեր, Լոս Անջելես, 1999։

Գրկ. Խաչերյան-Փիլոսյան Ս., Բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լ. Խաչերյանի աշխատությունների մատենագիտություն, Գլենդել, 2002։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am