ԽԵՉՈՅԱՆ Լևոն Վանիկի. ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 8-ին [ծնվել է Բարալեթ գյուղում (Վրաստանի Ախալքալաքի շրջան): Գրող։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1983)։ 1986-1988-ին աշխատել է «Հրազդան» թերթի խմբագրությունում։ 1989-1994-ին «Սասուն» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին։ Նրա պատմվածքները պատերազմի ու խաղաղության, կյանքի ու մահվան, սիրո ու ատելության մասին են («Խնկի ծառեր», 1991, «Սև գիրք, ծանր բզեզ», 1999, «Տան պահապան հրեշտակը», 2002, «Հունիսի 5-ը և 6-ը», 2002, «Հողի դողը», 2003, ժողովածուներ)։ Արվեստի միջազգային ակադեմիայի (Երևան) անդամ (2005)։ ՀՀ Ոսկե եղեգն պետական գրական մրցանակ (1999)։ մահացել է 2014 թվականի հունվարի 8-ին Երևանում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ստեղծագործություններ
Երրորդ որդին։ Արշակ արքա, Դրաստամատ ներքինի (պատմվածքներ և պատմավեպ), Երևան, 2002թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am