ԽՆԿՈ ԱՊԵՐ (Խնկոյան Աթաբեկ Հովհաննեսի), ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 19-ին Ղարաբոյա գյուղում (այժմ՝ Խնկոյան՝ ՀՀ Լոռու մարզում): Մանկագիր։ ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող (1932), ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։ 1890-1910–ին եղել է ուսուցիչ տարբեր հայաշատ վայրերում, 1911-ին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստ. Լիսիցյանի պանսիոնում և քաղաքական դպրոցում։ 1920–ական թթ. սկզբներին եկել է Հայաստան, ծավալել գրական-մշակութային, կրթական գործունեություն։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, առակներ («Բանաստեղծական փորձեր», 1890, «Աղուէսն ու արջը», 1910, «Առակներ», 1917, «Բանաստեղծություններ», 1937, «Մկների ժողովը», 1957, «Հեքիաթներ և պատմվածքներ», 1967)։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։ Կազմել է դասագրքեր, կատարել թարգմանություններ ռուսերենից։ Խնկո Ապոր անունով է կոչվել հանրապետական մանկական գրադարանը՝ Երևանում և դպրոց՝ Գյումրիում։ Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
 
Գյուլնազարյան Խ, Աթաբեկ Խնկոյան, Երևան, 1968թ.։
 
Ստեղծագործություններ

Երկեր, Երևան, 1980թ.։

 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am