ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Լևոն Մարտինի (ծնվել է 20.12.1928, Երևան), լրագրող, գրականագետ: Բանասիրական գիտություների դոկտոր (1981), պրոֆեսոր (2003): Ավարտել է ԵՌՕԼՍԻ (1953): 1952-60-ին և 1960-80-ին աշխատել է «Կոմսոմոլեց» և «Կոմունիստ» (ռուսական) թերթերում: 1980-91-ին՝ ՀԿԿ կենտկոմի գաղափարական բաժնի վարիչի տեղակալ՝ մամուլի գծով: 1991-ից դասավանդում է ԵՊՀ-ում, 1999-ից՝ ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում (2003-ից՝ վաստակավոր պրոֆեսոր):

Աշխատանքները վերաբերում են հայ և ռուս գրականություններին, մամուլի տեսությանը, հրապարակախոսությանը, գրականության տեսությանը վերաբերող առանձին հարցերի [«Բանաստեղծը, իրադարձություններ և ճակատագրեր» (Ավ. Իսահակյանի հրապարակախոսությունը), 1972, «Մարդը և սխրանքը, հայ պատերազմական արձակի պաթոսը», 1975, «Անհատի կոնցեպցիան և գրականության հերոսը», 1982, «Բեկումնային պահին. Վահան Տերյանի հրապարակախոսության մասին», 1989 (բոլորն էլ՝ ռուսերեն) և այլն]:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Черты времени, Е., 1985 [сб. ст.].

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am