ԿՈՊԵԼՅԱՆ Երվանդ Հարությունի ծնվել է  1923 թվականին, Կոնստանդնուոլիսում: Գրող: Սովորել է Կ. Պոլսի Թադեոսյան և Էսայան վարժարաններում: Աշխատակցել է սփյուռքի «Լույս», «Այգ», «Ժամանակ», «Քուլիս», «Մարմարա» և այլն պարբերականների: Լույս են տեսել Կոպելյանի բանաստեղծությունների «Երանի թէ...» (1948), պատմվածքների՝ «Խճանկարներ» (1968), «Աշխարհի իններորդ հրաշալիքը» (1972), «Երազ չունեցող մարդիկ» (1984), «Մենք անունը «Հայ ծաղիկ» դրինք» (1991), «Հողով մկրտուածներ» (1992), «Կյանքի լուսանցքէն» (1998) ժողովածուները: Կոպելյանը անդրադառնում է թշվառ, խեղճ մարդկանց ճակատագրերին: 1960-ական թթ. թարգմանել և որպես «Մարմարա» թերթի հավելված հրատարակել է Բ. Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am