ԿՈԶՄՈՅԱՆ Արմանուշ Կոզմոյի (ծնվել է 7.9.1945, Երևանում), բանասեր, արևելագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1997): Ավարտել է ԵՊՀ (1967), սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի գրականության բաժնում (1971-74): 1967-71-ին՝ Հայկական հանրագիտարանի խմբագրության աշխատակից, 1971-ից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: 1994-ից նաև դասախոսում է: Ուսումնասիրությունները վերաբերում են պարսից գրակականության ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, համեմատական գրականագիտության և աղբյուրագիտության հարցերին («Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում X-XII դարեր», 1981, ռուսերեն, «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան» (X-XVI դդ.), 1997, «Ղուրանը հայոց մեջ», 2003): Կատարել է թարգմանություններ (առաջաբանով և ծանոթագրությունով) պարսից պոեզիայից («Մարգարտաշար», 1990, «Օմար Խայամ», 1993, «Ռուդաքի», 1995): Լույս է ընծայել «Պարսից պոեզիայի ընտրանին» (2004), առաջաբանում քննել սուֆիզմի խնդիրները:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am