ԿՈՒՍԻԿՅԱՆ Հովսեփ Կարապետի, ծնվել է 1890 թվականի հունիսի 14(26)-ին Մոսկվայում: Լեզվաբան, բանասեր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1961): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1962): Կ. Բ. Կուսիկ֊յանի որդին: 1915-20-ին դասավանդել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1935-37-ին՝ ԵՊՀ-ում և ՀՊՄԻ-ում: 1950-64-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Լեզվի ինստիտուտի աշխատակից: Հեղինակ է «Ժամանակակից գրական հայերենի քերականություն» (ռուսերեն, 1950), «Ակնարկներ գրական հայերենի պատմական շարահյուսության» (ռուսերեն, 1959) և այլ աշխատությունների: Կատարել է թարգմանություններ:
Կուսիկյանը մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6923
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am