ԿՅՈՒՐՃՅԱՆ Միքայել Սահակի (1879, Կ. Պոլիս - 3.7.1965, Կահիրե), գրող, թարգմանիչ, հրապարակախոս, քննադատ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1895): 1896-1905- ին՝ Ալեքսանդրիայի դատարանների քարտուղար, 1905-35-ին աշխատել է տեղի օսմանական բանակում: 1905-ին Վ. Գ. Թեքեյանի հետ հիմնել է «Շիրակ» գրական հանդեսը, հիմնադրել եգիպտահայ «Արև» թերթը (1920-23-ին՝ խմբագիր): Գրականություն է մտել «Մարտիկ աղա» (1898-99, Լոնդոնի «Նոր կյանք» հանդես, Պարույր ծածկանունով) երգիծավեպով: Կյուրճյանի լավագույն գործերից է Ե.Խ. Օտյանի համահեղինակությամբ գրած «Ֆրանկո-թուրքակաև պատերազմ» (հրտ.՝ 1909) կատակերգությունը, որն առաջին անգամ բեմադրվել է 1903-ին Ալեքսանդրիայում, 1962-ից՝ Երևանում՝ «Չարշըլը Արթին աղա» վերնագրով: Ե. Օտյանի մահից հետո Կյուրճյանը գրել է կատակերգության 2-րդ մասը՝ «Քսան տարի ետք կամ Ֆրանկո-թուրքական պատերազմը կըշարունակուի» (1961): Օտյանի հետ 1908-ին գրել է «Հերոսախաղ» (1928) զավեշտը, Տ. Խ. Կամսարակաևի հետ՝ «Փրկանք» դրաման: Սոցիալական հնչողությամբ աչքի է ընկնում «Հրաշքի մը պատմութիւնը» պատմվածքը: Կյուրճյանը հեղինակ է նաև «Ի խորոց սրտի խոսք ընդ պաշտելտյն» (1960) բանաստեղծությունների ժողովածուի, «Անունին գիշերը», «Նոր լաթ», «Ընտանիք մը» և այլ նորավեպերի, «Տուրքը» դրամայի, «Սուտը իրաւ, իրաւը խելոք» վիպակի, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, ժամանակա-գրությունների, գրախոսությունների: Կատարել է թարգմանություններ:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am