ԼԵՌ ԿԱՄՍԱՐ (Թովմասյան Արամ Թովմասի, 1888, Վան - 22.11.1965, Երևան), գրող, երգիծաբան։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1909)։ 1915-ին մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Լեռ Կամսարի նախասիրած ժանրերը երգիծանքի փոքր ձևերն են՝ ֆելիետոնը, պատմվածքը, մանրապատումը, թևավոր խոսքը։ Ստեղծագործություններում անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-18), միջազգային դիվանագիտության խաղերին «Հայկական հարցի» շուրջը, հայ ազգային կուսակցություների քաղաքականությանը, ժողովրդի սոցիալ-կենցաղային բարքերին («Անվավեր մեռելներ», 1924, «Ազգային այբբենարան», 1926, «Վրիպած արցունքներ», 1934, «Գրաբար մարդիկ», 1959, «Մարդը տանու շորերով», 1965)։ 1935-ին անհիմն բռնադատվել է ու աքսորվել, 1955-ին արդարացվել։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մի հատորյակ, Ե., 1980։ Երկ., Ե., 1988:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am