ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆ (Բեդիրյան Լևոն Մովսեսի) (ծնվել է 1925  Մարտիրոս Սարյան - Գարեգին Լևոնյանի դիմանկարը (1912):թ., Հալեպում), պատմաբան, գրող։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության բաժինը (1962)։ 1952-ից դասավանդել է Լիբանանի դպրոցներում ու բուհերում։ Միաժամանակ աշխատակցել է սփյուռքահայ մամուլին։ Հայերի ցեղասպանությանն են նվիրված «Հայկական տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը» (1970), «Ժամանակագրութիւն հայկական տասնհինգի, 1915-1923» (1975), «Թող թուրքը խօսի» (1975) աշխատությունները։ Գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական գործեր։

 
 
Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Արեւմտահայութիւնը տնտեսական հարաբերութիւններու ճամբուն վրայ, Բեյրութ, 1998։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am