ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ Ջիվանու 24.10(5.11).1872, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)Մարտիրոս Սարյան -  Գարեգին Լևոնյանի դիմանկարը (1912): - 28.9.1947, Երևան), գրականագետ, արվեստաբան, մատենագետ։ Պրոֆեսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1932)։ Աշուղ Ջիվանու որդին։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայում (1898-1901), Լայպցիգում (1906)։ Հիմնել և խմբագրել է «Գեղարվեստ» ամսագիրը (1908–1909, 1911, 1913, 1917, 1921)։ Գիտաբանասիրական և արվեստաբանական աշխատությունների հեղինակ է («Հայ աշուղներ», 1892, «Հայոց պարբերական մամուլը, 1794-1934», 1934, «Գառնիի հեթանոսական տաճարի առեղծվածը», 1941, «Էջեր հայ երաժշտության պատմության», 1945, «Թատրոնը հին Հայաստանում», 1941, «Հայ գիրքը և տպագրության արվեստը», 1958)։ Գիտական հրատարակման է պատրաստել Սայաթ-Նովայի (1931), Ջիվանու (1936) երգերի ժողովածուները։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., Ե., 1963։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am