ՄԱՀԱՐԻ (Աճեմյան) Գուրգեն Գրիգորի. ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին Վանում:   16.7.1969. Պալանգա (Լիտվա), թաղված է Երևանում], Գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965): 1915-ից ապաստանել է Դիլիջանի և ԵրևանիԳուրգեն Մահարի որբանոցներում: Սովորել է ԵՊՀ-ում: 1936-ին անհիմն բռնադատվել է և աքսորվել (մինչև 1947-ը, Երկրորդ անգամ՝ 1949-54-ին) Սիբիր: Հեղինակ է քնարաշունչ բանաստեղծությունների, բալլադների, պոեմների («Տիտանիկ», 1924, «Երկու պոեմ», 1926, «Բարդիներ», 1927), պատմվածքների («Սիրո, խանդի և Նիցցայի պարտիզպանների մասին», 1929, «Զիգզագներում», 1931, ժողովածուներ): 1930-ին հրատարակվել են Մահարու կենսագրական եռերգության առաջին երկու գրքերը («Մանկություն և պատանեկություն»), 1956-ին՝ երրորդ գիրքը («Երիտասարդության սեմին»): Լույս են տեսել Մահարու բանաստեղծությունների՝ «Հնձաններ» (1959), պատմվածքների՝ «Լռության ձայնը» (1962) ժողովածուները և «Այրվող այգեստաններ» (1966) վեպը, որտեղ պատկերված է Վանի հայության կյանքը Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) առաջ, տեղահանության ու գաղթի ժամանակ: Մահարին գրել է նաև «Չարենց-նամե» (1968) և «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971) դիմանկարային-հուշագրական գրքերը: «Ծաղկած փշալարեր» (1988) վավերագրական վիպակը պատկերում է խորհրդային իշխանության տարիներին բռնադատված մարդկանց կյանքը սիբիրյան ճամբարներում: Մահացել է 1969 թվականի հուլիսի 16-ին Պալանգայում (Լիտվա): Թաղված է Երևանում:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2007թ.:

Աղաջանյան Ս., Գուրգեն Մահարու արձակի պոետիկան, ԵՊՀ հրատ., Երևան, 2011թ.:

Աղաբաբյան Ս.. Գուրգեն Մահարի, Երևան, 1959թ.:

Ադաբեկյան Կ., Գուրգեն Մահարի, Երևան, 1975թ.:

Բոդոսյան Ս., Գուրգեն Մահարի, Երևան, 1981թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am