ՄԱԼԽԱԱՅԱՆ Հովհաննես Մկրտչի. ծնվել է 1866 թվականի սեպտեմբերի 1-ին Սուլդա գյուղում (Վրաստանի Ախալքալաքի շրջան): Գյուղագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Դասավանդել է Կովկասի հայաբնակ քաղաքներում (1887-97): 1903-ին ցարական կառավարությունը նրան աքսորել է Նոր Նախիջևան, ապա՝ Ռուսաստանի խորքերը: 1905-ին վերադարձել է աքսորից, Թիֆլիսում ծավալել մանկավարժական, հասարակական գործունեություն: Սուլդայում հիմնել է դպրոց և բարեգործական ընկերություն: 1907-09-ին Նոր Նախիջևանում հրատարակել է «Մեր ձայնը» քաղաքական, հասարակական-գրական թերթը: Լույս են տեսել Մալխասյանի «Երդում» (1895) վեպը, «Պատանեկան յուշեր» (1896) չափածո ժողովածուն, «Աւազի վրայ» (1914) պիեսը, «Հայ գեղջուկի ալբոմը» (մաս 1, 2, 1898, 1901) ագգագրական նյութերի ժողովածուն, «Հօրոտ Մօրոտ» (գիրք 1-4, 1898-1927) պատմվածքների ժողովածուն և այլ գործեր:Նար-Դոսի հետ կազմել և հրատարակել է «Գիր եւ կեանք» (1911) մայրենի լեզվի դասագիրքը: Մահացել է 1931 թվականի հունիսի 10-ին Երևանում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան, հրատ., Երևան, 2007թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am