ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ (Ճենտերեմյան Մուշեղ Սրապիոնի, 1914, Սիվրիհիսար (Անկարայի վիլայեթ): Գրող, մշակութային, կրթական գործիչ: 1915-ին եղել է Դեյր Էզ Զոր քշվածների մեջ: Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը (1928), Բեյրութի Հայ ճեմարանը (1935), հետևել Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին (1938-40): 1941-45-ին՝ Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր: Դասավանդել է Բեյրութի Հայ ճեմարանում:
Մուշեղ Իշխանի անունով է կոչվել Երևանի № 5 դպրոցը, որտեղ բացվել է նաև նրա թանգարանը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Երկ., Ե., 1990: Արեւամար, Բեյրութ, 1986:
Իրիկնալոյս ռումբերու տակ, Անթիլիաս, 1991:
Ուխտագնացություն, Ե.. 1994:
Գրկ. Վարդան Լևոն, Մուշեղ Իշխան արձակագիրը, Անթիլիաս, 1986:
Մուշեղ Իշխան, Լոս Անջելես, 1988 (ծննդյան 75-ամյակի առթիվ):
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am