ՆԱԼՅԱՆ Հակոբ Զմմարացի. ծնվել է 1706 թվականի Զիմարա գյուղում  (Սեբաստիայի նահանգի Տևրիկի գավառ): 1764. Կ. Պոլիս], Մատենագիր, մեկնիչ, Կ. Պոլսի (1741-49, 1752-64), Երուսաղեմի (1749-52) հայոց պատրիարք: Ուսանել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի դպրատանը՝ աշակերտելով Հովհաննես Կոլոտ Բաղիշեցուն: Հիմնադրել է Կ. Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ: Պայքարելով կաթոլիկ, եկեղեցու ազդեցության դեմ՝ ձգտել է հայությանը համախմբել հայ եկեղեցու շուրջ:

Աշխատություններն (15-ը՝ անտիպ, 9-ը՝ տպագրված) ունեն աստվածաբանական և դավանաբան բնույթ: Մեծարժեք են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» և ներբողներին նվիրված լուծմունքը («Գիրք մեկնութեան աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ», հատոր 1-2, 1745), որտեղ բանասիրական, աղբյուրագիտական և աստվածաբանական առումներով քննել է Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունը: Նալյանի առաջաբանով առաջին անգամ հրատարակվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» («Գիրք ընդդիմութեանց», 1762):


Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.: 

Ստեղծագործություններ

Գիրք կոչեցեալ վէմ հաւատոյ, Կ. Պոլիս, 1733թ.:

Գրքուկս կոչեցեալ հոգեշահ, Կ. Պոլիս, 1746թ.:

Գրքուկս կոչեցեալ ճրագ ճշմարտութեան. Կ. Պոլիս, 1756թ.:

Գիրք կոչեցեալ Գանձարան Ծանուցմանց, Կ. Պոլիս, 1758թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am