ՆԱԶԻԿՅԱՆ Գրիգոր Ադամի. ծնվել է 1909 թվականի հունիսի 10-ին Օվաճըք գյուղում (Թուրքիայի Իզմիրի նահանգ): Մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976): Հայրենական պատերազմի (1941-45) մասնակից: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում (1920-22): Հունաստանի կոմկուսի անդամ: Աթենքում խմբագրել է «Ժողովուրդի ձայն» (1930-31), «Նոր շարժում» (1931-34) թերթերը: 1932-ին հայրենադարձել է: 1944-50-ին՝ Հայաստանի ժողկրթության թանգարանի տնօրեն, 1962-69-ին՝ Երևանի հեռակա մանկավարժ, ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ: 1969-ից դասախոսել է Երևանի տարբեր բուհերում:

Աշխատությունները նվիրված են մանկավարժության տեսության ու պատմության հարցերին, արևմտահայության տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին: Հեղինակ է «Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը (19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները)» (1969) մենագրության, «Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության» (1955, համահեղինակ) գրքի: Մահացել է 1982 թվականի օգոստոսի 4-ին Երևան:

ՀՊՄԻ Խ.Աբովյանի անվան մեդալ (1970): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am