ՆԱԶԻՆՅԱՆ Արտաշես Մկրտչի. ծնվել է 1924 թվականի փետրվարի 23-ին Աչաջուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Բանագետ: Բանասիր գիտությունների թեկնածու (1953): 1960-99-ին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի վարիչ: Նազինյանի խմբագրությամբ և մասնակցությամբ իրականացվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» (հատոր 1-13, 1959-85) համահավաք հրատարակությունը: Գրել է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1954), «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» (1957) ուսումնասիրությունները: Նազինյանի մշակմամբ լույս են տեսել «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1955, 1967, 1986, 1990), «Ծաղկեփունջ» (1960, հայկական ժողովրդական առակներ, զրույցներ, առածներ, խաղիկներ, հանելուկներ) ժողովածուները: Մահացել է 1999 թվականի օգոստոսի 2-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am