ՓԱՆՈՍՅԱՆ Ալեքսանդր Գևորգի. ծնվել է 1859 թվականին Կ. Պոլիսում: Բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ: «Շողեր ու ցօղեր» (1885) մանկական բանաստեղծությունների ժողովածուով ճանաչվել է որպես մանկագիր: 1880-ական թթ. հանդես է եկել բազմաժանր գործերով, որոնց զգալի մասն ամփոփվել է «Այգեկութք» և «Ազատ քնար»: Հայրենաշունչ գրուածքներ» (երկուսն էլ՝ 1908) ժողովածուներում: «Թեկնածուներ» (1901), «Մագնիս» (1909, համահեղինակ՝ Սիպիլ) կատակերգությունները բեմադրվել են Կ. Պոլսում: Ֆրանսերեն է թարգմանել Մ. Նալբանդյանի, Մ. Պեշիկթաշլյանի, Պ. Դուրյանի, Գ. Զոհրապի, Ա. Չոպանյանի, Ե. Տեմիրճիպաշյանի գործերից: Գրել է նաև ֆրանսերեն: Մահացել է 1919 թվականի հոկտեմբերի 28-ին Կ.Պոլիս
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am