ՊԱՊԱՋԱՆՅԱՆ Վասակ. ծնվել է 1847 թվականին Երևան քաղաքում: Խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, սովորել Հայդելբերգի, Բոննի, Լայպցիգի համալսարաններում, ստացել
դոկտորի աստիճան: 1877-78-ին՝ Շուշիի թեմական դպրոցի տեսուչ: Եվրոպական մանկավարժության սկզբունքներով կազմել է դպրոցական նոր ծրագիր: 1880-84- ին Երևանում հրատարակել է «Պսակ» գրական, մանկավարժական, քաղաքական շաբաթաթերթը (տեղի անդրանիկ պարբերականը), աշխատակցել «Հայկական աշխարհ» հանդեսին: 1882-83-ին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է փիլիսոփայություն և մանկավարժություն: «Հայրենասեր-ազգասեր» խմբակին մասնակցելու համար 1885-ին արտաքսվել է Կովկասից: 1889-ին վերադարձել է Երևան: Մահացել է 1893 թվականին Դարաչիչակ գյուղում (այժմ՝ քաղաք Ծաղկաձոր):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6923
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am