ՊԱՊԱՅԱՆ Արամ Հայկի ծնվել է 1918 թվականին Փոթիում: Դրամատուրգ, լրագրող: Ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը (1937): 1941-43-ին՝ «Զաշչիտնիկ օտեչեստվա» (ռուսերեն) զինվորական թերթի խմբագրի տեղակալ: 1943-45-ին աշխատել է Երևանի զինկոմիսարիատում, 1945-ին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթում: Հորեղբոր՝ Արամաշոտ Պապայանի հետ գրել է «Սեծ հարսանիք» (բեմ.՝ 1944), «Մեր առանց խարդավանքի», «Բախտավորյալներ» պիեսները:

Մահացել է 1945 թվականի օգոստոսի 28-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am