ՊԱՊՈՅԱՆ Արտաշես Համբարձումի ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 13-ին Անդիժան քաղաքում (Ուզբեկստան): Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988): Ավարտել է ԵՊՀ (1953): 1961-ից՝ ԵՊՀ դասախոս, 1968-71-ին՝ բանասիրական ֆակուլտետի երեկոյան և հեռակա բաժինների դեկան: Ուսումնասիրությունները վերաբերում են ժամանակակից հայոց լեզվի շարահյուսությանը, բառագիտությանը, լեզվի ու ոճի հարցերին [«Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» (1968), «Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը» (1970), «Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը» (1970), «Չափածոյի լեզվական արվեստի հարցեր» (1976), Ռ.Ա. Պապոյան «Պարույր Սևակի չափածո¬յի բառարան» (հ. 1, 2, 1981, 1982), «Պարույր Սևակի աշխատությունների և թարգմանությունների բառարան» (1986), «Ակնարկներ Պարույր Սևակի բառապաշարի և տաղաչափության» (1991)]: Հեղինակ է ուսումնական ձեռ¬նարկների («Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն», 2003, համահեղինակ, «Ժամանակակից հայոց լեզվի գործնական պարապմունքների ձեռնարկ», 2004):
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am