ՊԱՌՆԱԱՅԱՆ Նվարդ Ավետիսի ծնվել է 1930 թվականի հունվարի 7 Երևանում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1981): Ավարտել է ԵՊՀ (1951): 1963-79-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1979-90-ին՝ փոխտնօրեն: Ուսումնասիրությունները վերաբերում են ժամանակակից հայերենի շարահյուսությանը [«Ստորադասական կապակցությունը արդի հայերենի բարդ նախադասություններում» (1961), «Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում» (1970), «Ձևաբանական և բառաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (տես «Հայոց լեզվի կառուցվածքը» գրքում, 1975), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» (1979), «Նախադասության քերականական կարգերը ժամանակակից հայերենում» (1986)]: Պառնասյանը գրել է նաև «Ժամանակակից հայոց լեզու» (հատոր 1-3, 1974-79) աշխատության «Բայ», «Բառակապակցություն», «Բարդ ստորադասական նախադասություն» գլուխները: ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am