ՊԱՐՍԱՄՅԱՆ Անահիտ (Աննա) Հարությունի ծնվել է 1947 թվականի օգոստոսի 8-ին Երևանում: Բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս: Ավարտել է ԵՊՀ (1969) և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1981): 1970-72-ին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1982-96-ին՝ «Գրական թերթում», 1996-ից՝ ՀՊՄՀ դասախոս:
Պարսամյանի քնարական բանաստեղծություններին հատուկ են փիլիսոփայական խորհրդածությունը, սիրո և ավանդ, այլ թեմաների յուրովի բացահայտումը («Փյունիկ», 1973, «Խոստովանանք», 1977, «Օրվա հեքիաթներ», 1982, «Աստղականչ», 1987, «ժամ հարության», 2004, ժողովածուներ): Պարսամյանը գրում է նաև մանուկների համար («Արքայադուստրը», 1975, «Երկնագույն ափսեն», 1980, «Ի՞նչ են խոսում կեռասները», 1985, «Թագուհի վարդը», 1989, «Ծառ նռնենի», 2005, և այլն): Հանդես է գալիս նաև հրապարակախոս, հոդվածներով: Պարսամյանը թարգմանել է Մ. Ցվետաևայի «Քեզ, հարյուր տարի հետո» (1983) ժողովածուն:
ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ (2004):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am