ՊԱՐՍԱՄՅԱՆ Մերուժան Ասատուրի ծնվել է 1883 թվականին Ապուչեխ գյուղում (Ակն քաղաքի մոտ): Բանաստեղծ, խմբագիր: Մկրտիչ Պարսամյանի եղբայրը: Սովորել է Արմաշի դպրեվանքում (1897-1901): 1919-ին հաստատվել է Փարիզում: Հիմնել ու խմբագրել է «Մեր տարեցույցը» (1910-14), «Կյանք և արվեստ» (1931-40, տարեգիրք, ապա՝ ամսագիր, եղբոր հետ), «Շանթ» (1911-15 և 1918-19), ինչպես նաև ֆրանսիական մի շարք պարբերականներ: Լույս է ընծայել «Անրջանք» (1904), «Պատրանքի ծաղիկներ» (1907), «Քրիզանթեմ» (1908), «Եփրատին զոհերը» (1908), «Բանաստեղծին սիրտը» (1910), «Մարմներգութիւն» (1919), «Մարդկային» (1938) բանաստեղծությունների ժողովածուները: 1920-ից ստեղծա- գործել է նաև ֆրանսերեն («Տղամարդը և կինը», 1925, «Բանաստեղծները Նոյյան տապանի մեջ», 1933, ժողովածուներ): Հեղինակ է նաև «Ապտիւլ Համիտ Բ» նոթերի (1919) և «Պետրոս էֆ. Հալաճեան» (1910, Մելքոն Հակոբյան ստորագրությամբ) ուսումնասիրության: Ֆ. Քոփեի (Կոպե) «Հսկում» պոեմի հիման վրա գրել է համանուն դրամա (1910): Հայ մամուլում հանդես է եկել Շանթարգել և այլ ծածկանուններով: 

Մահացել է 1944 թվականի հոկտեմբերի 16-ին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am