ՊԱՐԹԵՎՅԱՆ Սուրեն (Պարտիզպանյան Սիսակ) ծնվել է 1876 թվականին, Կ. Պոլիսում: Գրող, հրապարակախոս: Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում: 1895-ին մեկնել է Եվրոպա, 1903-ին՝ ԱՄՆ. 1908-ին վերադարձել է Թուրքիա, ապա անցել Եգիպտոս: Խմբագրել է «Վաղվան ձայնը» (1898, Մանչեստր), «Նոր կյանք» (Լոնդոն)), «Ձայն հայրենյաց» «Ազգ» (Բոստոն), «Դաշինք» (Զմյուռնիա) և այլ պարբերականներ: Հրապարակախոսական գործերում արծարծել է ազգազատագրական շարժման հարցեր: Գրել է «Կիլիկեան արհաւիրքը» (1909) տպավորությունների շարքը՝ կապված Ադանայի կոտորածների հետ: Պարթևյանի պատմվածքների, նորավեպերի ու վիպակների թեման 1894-96-ի ջարդերն են, Մեծ եղեռնը, հայ ժողովրդի ընդվզումի ո պայքարի դրվագները:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am