ՊԱՐՏԻԶՈՒՆԻ (Թադևոսյան) Վաչե Զոհրաբի ծնվել է 1915 թվականի մայիսի 15 Ղարահամզալու գյուղում (այժմ՝ գյուղ Բուրաստան՝ ՀՀ Արարատի մարզում): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1957): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965): Ավարտել է ԵՊՀ (1940): 1940-97-ին՝ ԵՊՄԻ դասախոս. 1951-84-ին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ: Հեղինակ է «Խաչատուր Աբովյան» (1952), «Մուրացան» (1956), «Վահան Տերյան» (1968), «Ավ. Իսահակյանը և Վ. Տերյանը» (1975), «Տերյանի կենսապատումը» (1984), «Վահան Տերյանի հետ» (1989) մենագրությունների: Ուսումնասիրություններում արձագանքել է ժամանակակից գրականության մի շարք հրատապ հարցերի («Գրականության ուժն ու հմայքը», 1963, «Տաղանդի ուժը», 1977): Կազմել է Վ. Տերյանի երկերի (հատոր 1-4, 1972-79) բնագրերը, գրել առաջաբանը և ընդարձակ ծանոթագրություններ:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am