ՊԱՐՈՒՆԲԵԿՅԱՆ Հովսեփ. (ծննդյան և մահվան թվականները  անհայտ են), թատերագիր, 19-րդ դարի 80-ական թթ. կենցաղային կատակերգության ներկայացուցիչներից: 1884-1886-ին գրել է «Վրէժ», «Քամու բերածը քամին կը տանէ», «Յեղինէ», «Հարստացած աղքատ», «Փայլակ», «Կեղծ վաճառականներ» պիեսները (ձեռագրերը մեծ մասամբ կորել են), որոնցում նկարագրել է հայ քաղաքային միջավայրի բարքերը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am