ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ, Պրոերեսիոս (276-368), հռետոր և փիլիսոփա, Աթենքի ճարտասան, դպրոցի ղեկավար: Սերել է Կեսարիայի (Կապադովկիա) հայ տոհմիկ ընտանիքից: Կրթությունն ստացել է Աթենքում: Գրել և ուսուցանել է հունարեն: Աշխատությունները չեն պահպանվել: Նրա մասին տեղեկություններ է հաղորդել կենսագիր Եվնապիոսը: Ունեցել է բազմաթիվ աշակերտներ, այդ թվում՝ Հռոմի ապագա կայսր Հուլիանոսը, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ: Աշակերտների մեջ մեծ թիվ են կազմել կապադովկիացի հայերը: Չգերազանցված հռետորի, ճարտասանության և փիլիսոփայության ուսուցչի նրա տաղանդը ճանաչում է գտել նաև Հռոմում, որտեղ հրավիրվել է որպես թագաժառանգի դաստիարակ: Կենդանության օրոք Հռոմում կանգնեցվել է նրա արձանը՝ «Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտարախոսության թագավորին» մակագրությամբ: Թեև քրիստոնյա, սակայն մանկավարժական գործունեությամբ և աշխատություններով Պարույր Հայկազնը եռանդուն տարածել է անտիկ հեթանոսական մշակույթի և գիտության ավանդույթները:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am