ՓԱՇԱՅԱՆ Ալեքսանդր Ասատուրի. ծնվել է 1909 թվականի մարտի 1-ին Հաջի Հաբիբլի գյուղում (Հալեպի նահանգի Անտիոք գավառ): Լեզվաբան-մանկավարժ, հասրակական գործիչ: Ար. Ա. Փաշայանի հայրը: 1915-ին մոր հետ եղել է Մուսա լեռան պաշտպանների խմբում: 1944-ին Դամասկոսում «Սասունցի Դավիթ» շարասյան համար հանգանակության կազմակերպիչնեիից է: 1946-ին հայրենադարձել է. ուսուցչություն է արել Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ՝ ՀՀ Լոռու մարզում) գյուղի դպրոցում: Ավարտել է ՀՊՄԻ (հեռակա) պատմալեզվագրական ֆակուլտետը (1960): 1960-ից աշխատել է ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտում, զբաղվել է Սվեդիայի բարբառի ուսումնասիրությամբ: Խմբագրել և ծանոթագրություններով տպագրել է Տ. Անդրեասյանի «Սվեդիայի բարբառը» (1967) աշխատությունը:
Փաշայանի մահարձանը կանգնեցվել է մուսալեռցիների հանգանակությամբ (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան): Մահացել է 1965 թվականի մայիսի 26-ին Երևանում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Վերֆել Ֆ., Մուսա լեռան 40 օրը, «Լույս» հրատ., Երևան, 1990թ.:
Երկ. Լեռ, որ ապրում է ժողովրդի սրտում, «Էջմիածին». 1965, № 2-4:
Սվեդիայի բարբառի մասին. ՊԲՀ, 1963, № 4:
Սվեդիայի բարբառի ձևաբանությունը. «ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր», 1964. № 9:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am