ՊԱՍՄԱՃՅԱՆ Կարիկ (Կարապետ) Գրիգորի ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին Երուսաղեմում: անհետ կորել 11989-ին, Մոսկվայում), Բանաստեղծ, թարգմանիչ, արվեստի գործերի հավաքորդ («Կ. Պասմաճյան» պատկերասրահ, Փարիզ): Սովորել է Երուսաղեմի Թարգմանչաց դպրոցում: Ավարտել է ԵՊՀ (1972): Ապրել է Փարիզում, աշխատակցել Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, խմբագրել «Նոր շինարար» հանդեսը: Մինչև 1968-ը գրել է անգլերեն, 1969-ից՝ հայերեն].: Հրատարակվել են Պասմաճյանի «Լուսատտիկ» (1971), «Շթաքարեր» (1973), «Բեղմնափոշի» (1976), «Վերադառնում եմ իմ սկիզբը» (1978), «Անավարտ խաղ» (1980) ժողովածուները: Բանաստեղծություններում հայրենիքի կարոտն է, «Գիշերով, անձայն ու անշշուկ» իր երկիրը վերադառնալու տենչը: Պասմաճյանը հայերեն է թարգմանել անգլո-ամերիկյան ժամանակակից գրականությունից, անգլերեն՝ Ե. Չարենցի, Պ. Սևակի ստեղծագործություններից:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am