ՊԱՏԿԱՆՅԱՆ Միքայել Սերովբեի ծնվել է 1814 թվականին Աստրախանում: 1895, Թիֆլիս), Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ: Ա. Պ. Պատկանյանի որդին, Գ. Ս. Պատկանյանի եղբայրը: Սովորել է հոր հիմնադրած Աստրախանի Աղաբաբյան դպրոցում: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1834), սովորել Մոսկվայի բժշկավիրաբուժական ակադեմիայում: 1840-ին տեղափոխվել է Կովկաս, պաշտոնավարել Ատավրոպոլում, Էջմիածնում, ապա հաստատվել Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան դպրոցում: 1846-47-ին՝ «Կովկաս» շաբաթաթերթ աշխատակից: 1850-ական թթ. մասնակցել է արևելահայ թատրոնի կազմակերպման գործին: 1853-ին գրել է առաջին պիեսը՝ «Միջի մարդ կամ մոցիքուլ» (բեմ.՝ 1853, հրտ.՝ 1859) կատակերգությունը, որի թեման թիֆլիսահայ կյանքն է: «Մեկը նշանած, մյուսը կին», «Սատանի փայ», «Շուշանիկ» (պատմ. դրամա) պիեսներից միայն հատվածներ են պահպանվել: Լույս է ընծայել «Կրիտիք Տւսկոբայ Կարէնեանց հեղիևակութեան վրայ» քննադատ, աշխատությունը (1861), կազմել «Պարգեւ մանկանց» (1851) դասագիրքը: Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից և ռուսերենից (Հ. Կարենյանի հետ՝ Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը»):

Մահացել է 1895 թվականին Թիֆլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Սաղյան Մ., Պատկանյաններ, Ե . 1982:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am