ՊԵՐՊԵՐՅԱՆ Հայկ Նշանի ծնվել է 1887 թվականի ապրիլի 17-ին Կ. Պոլիսում): Բանասեր, հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ: Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը: 1907-14-ին՝ թուրքերենի թարգմանիչ Կ. Պոլսի Անգլիայի դեսպանատանը: 1919- 1923-ին՝ Պողոս Նուբարի գլխավորած Հայկական ազգային պատվիրակության քարտուղար: 1920-ից զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ: Պերպերյանի ուսումնասիրությունները, հոդվածները հիմնականում տպագրվել են «Հանդես ամսօրյա» և «Ապագա» պարբերականներում: Պերպերյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում հայ բանասիրությունն է («Արշակ Բ եւ Քեօրօղլու», 1939), բնագրագիտությունը («Հայկականք», հոդվածաշար, 1958, 1960, 1962, 1968), հայ-բյուզանդական առնչությունները («Նիկեփոր Փոկասի ապստամբութիւնը եւ Դաւիթ Արծրունի», 1967, «Հայոց կաթողիկոսական աթոռին բարձումը XI դարուն երկրորդ կեսին», 1967), օսմանյան արխիվներում պահվող հայ իրականությանը վերաբերող վավերագրերը («Օսմանեան քանի մը վաւերագիր Իսթանպուլի հայոց եկեղեցիներէն ոմանց մասին», 1961): Կազմել է Վարդան Արևելցու «Աշխարհացոյցի» համահավաք բնագիրը, անդրադարձել Պոլսի հայոց պատրիարքության պատմությանը (1965): Երկրորդ աշխարհամարտի (1939- 1945) տարիներին, իբրև Փարիզի ՀԲԸՄ ծառայող, օժանդակել է հայերի և հրեաների Փրկությանը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Bibliography of Наук Berberian, տես` “Armenian Studies”, 1986.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am