ՊԵՐՊԵՐՅԱՆ Ռեթեոս Հակոբի ծնվել է 1848 թվականի հոկտեմբերի 10-ին Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում: Բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ: Օ. Ռ. և Շ. Ռ. Պերպերյանների հայրը: Ավարտել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանը (1866), զբաղվել ուսուցչությամբ: 1876-ին հիմնել է Պերպերյան վարժարանը: Պերպերյանի «Առաջին տերեւք» (1877), «Խոհք եւ յուշք» (1904) ժողովածուները կրում են ֆրանսիական ռոմանտիզմի ազդեցությունը: Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են, վերջին շրջանի գործերում իշխում է փիլիսոփայական խոհը:
Հանդես է եկել նան Հրաչյա կեղծանունով:
Մահացել է 1907 թվականի ապրիլի 7-ին Կ. Պոլիսում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Երկու բանախօսութիւնք, ԿՊ, 1880:
Համառօտ քաղաքական տնտեսութիւն..., ԿՊ, 1883:
Դրամ, ԿՊ. 1886:
Գրկ. Կարապետյան Պ, Մեծ դաստիարակ և ուսուցչապետ Ռեթէոս 3. Պէրպէրեան [ԿՊ, 1933):
Թեվոսյան Ա., Ռեթեոս Պերպերյան: Փիլիսոփայական և հասարակական-քաղաքական հայացքները, Ե., 1989:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am