ՊԵՏԻԿՅԱՆ Վարուժան ծնվել է 1927 թվականի հուլիսի 6-ին Հալեպում: Բանաստեղծ: Ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը (1943), Նիկոզիայի Մելգոնյան կրթական հաստատությունը (1949): Սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում (1953- 1955): 1950-53-ին և 1976-83-իև՝ ուսուցիչ Մելգո-նյան կրթական հաստատությունում, 1953-76-ին՝ Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան երկրորդական վարժարանում: Լույս են տեսել Պետիկյանի «Սիրոյ եւ կարօտի աղաւնիներ» (1969, ԹՄՄ Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Կեն- սարբեցում» (1990) բանաստեղծությունների ժողովածուները: Կատարել է թարգմանություններ: Մահացել է 1989 թվականի մայիսի 15-ին Նիկոզիայում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am