ՊԵՏՐՈՍ ՂԱՓԱՆՑԻ ծննդյան թիվն անհայտ է: Բանաստեղծ, երգահան: 1753- 1756-ին՝ Էջմիածնի միաբան: Որպես նվիրակ՝ աշխատել է Կ. Պոլսում, Ադրիանապոլսում, Արմաշում, Ռումելիում, Ղրիմում հաստատվել է Կ. Պոլսում: 1780-ին նշանակվել է Նիկոմեդիայի թեմի առաջնորդ: Պետրոս Ղափանցու «Գրքոյկ կոչեցեալ Երգարանը» (1772) ամփոփում է 110 Երգ-բանաստեղծություն: 36 եղանակավոր երգերից շատերը («Ծիլ-ծիլ ոսկի են վարդի թերթերն», «Լուսաբեր զըրօնքն ի վարդի» և այլն) տեղ են գտել ժողովածուի երգարաններում. դրանց մի մասը երգվում է ցայսօր:
Մահացել է 1784 թվականի մարտի 20-ին Նիկոմեդիաում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Նազարյան Շ., Պետրոս Ղափանցի, Ե., 1969:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am