ՊԵՏՐՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ Պետրոս Քերթող ծննդյան թիվն անհայտ է: Մատենագիր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ: 547-556-ին՝ Սյունյաց եպիսկոպոս: Սասնակցել է Դվինի 554-ի ժողովին: Գրել է մեկնություններ, ճառեր, ներբողներ, զբաղվել թարգմանչությամբ: Պետրոս Սյունեցու Պատմությունից որոշ հատվածներ (Անդոկի և Բաբիկի մասին) պահպանվել են Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքերում: Ամբողջական մեզ են հասել «Գովեստ ի սուրբ Աստուածածին...», «Յաղագս հաւատոյ», «Հարցմունք յաղագս մարմնաւորութեանն տեառն զանազանք՝ Վաչագանի Աղուանից իշխանի ընդ Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի եւ իմաստասիրի» («Արարատ», 1902), «Հարցումն Վաչագանայ իշխանի եւ պատասխան Պետրոսի Աիւնեաց վերադիտողի» (Սատենադարան, ձեռնարկ № 3074) երկերը: Պետրոս Սունեցու գործերը կարևորվում են հայ փիլիսոփայական մտքի պատմության և ժամանակի ազգային-ազատագրական գաղափարախոսության ուսումնասիրման առումով:
Մահացել է մոտ 558 թվականին:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայ հին դպրութեան, Վենետիկ 1932:
Մնացականյան Ա., Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջ, Ե.. 1966:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am