ՊԵՏՐՈՍՅԱՆ Արմեն Եղիշեի ծնվել է 1948 թվականի ապրիլի 30-ին Երևանում: Բանասեր: Բանասիրական գիտությունների դոկտոր (2000): Ե. Մ. Պետրոսյանի որդին, Վ. Ե. Պետրոսյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ կենսանական ֆակուլտետը (1977): 1979-87-ին՝ Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր, 1988-ից՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող:

Աշխատությունները վերաբերում են հայկական էպոսին, առասպելներին և վեպերին, հայոց ազգածագման և նախապատմության հարցերին («Արամի առասպելը հնդեվրոպական առասպելաբանության համատեքստում և հայոց ազգածագման խնդիրը», 1997, «Հայկական էպոսի հնագույն ակունքները», 1997):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Ե., 2006: Армянский эпос и мифология. Е.. 2002; 

The Indo-European and Ancient Near Eastern Sources of the Armenian Epic, W., 2002.

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am